Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Պսա­կադ­րու­թ­յան ա­րա­րո­ղու­թ­յու­նը ու­ղերձ է քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հին»

«Պսա­կադ­րու­թ­յան ա­րա­րո­ղու­թ­յու­նը ու­ղերձ է քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հին»
27.10.2020 | 00:34

Հր­թի­ռա­կոծ­ված Շու­շիի Ղա­զան­չե­ցոց ե­կե­ղե­ցում օ­րերս ՀՈ­ՎԻ­ԿԻ և ՄԱ­ՐԻԱ­ՄԻ հար­սա­նիքն էր։ Հո­վի­կը Մա­րիա­մին մո­տե­ցավ զին­վո­րա­կան հա­մազ­գես­տով` ռազ­մա­ճա­կա­տից էր գա­լիս։ Հարսն էլ տա­րա­զով էր` ևս մեկ ան­գամ աշ­խար­հին ա­պա­ցու­ցե­լով, որ հայն իր ազ­գա­յին բարձր ար­ժեք­նե­րի կրողն է։


«Չգի­տեմ` որ­քա­նով է մեր ա­սե­լի­քը ու­ժեղ, տե­ղին, բայց ու­զում եմ բարձ­րա­ձայ­նել` մի հե­տաձ­գեք ձեր ա­մուս­նու­թյուն­նե­րը, ո­րով­հետև մենք ար­դեն այն­քան զոհ ու­նենք, որ այդ նոս­րա­ցած շար­քե­րը պետք է ան­պայ­ման վե­րա­կանգ­նենք»,- ա­սում է Մա­րիա­մը։
Ե­կե­ղե­ցու հոգևոր հո­վի­վը տե­ղե­կաց­րեց, որ ին­քը հոր­դո­րել է, որ ու­րիշ ե­կե­ղե­ցի գնան, բայց նրանք հա­մա­ռո­րեն պն­դե­ցին, որ հենց վի­րա­վոր ե­կե­ղե­ցում են ու­զում ի­րա­կա­նա­նա ի­րենց պսա­կադ­րու­թյու­նը։
«Պսա­կադ­րու­թյան ա­րա­րո­ղու­թյու­նը նաև ու­ղերձ է քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հին»-, իր շնոր­հա­վո­րա­կան խոս­քում մեջ­բե­րել է Ար­ցա­խի նա­խա­գա­հը։


Վո­վա ԱՐ­ԶՈՒ­ՄԱ­ՆՅԱՆ
Արցախ

Դիտվել է՝ 3846

Մեկնաբանություններ